ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

նվիրված Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի հիմնադրման 45-ամյակին

Դեկտեմբերի 14-17-ը

Ներածություն

2023 թվականին Ս.Վ. Մալայանի անվ Ակնաբուժական Կենտրոնը դարձավ 45 տարեկան։ Ակնաբուժական Կենտրոնը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 1952 թվականին ստեղծված հանրապետական գլաուկոմատոզ տրախոմատոզ դիսպանսերի անմիջական իրավահաջորդը, որը 1978 թվականին տեղափոխվել է նոր, առանձին, ամբողջությամբ կահավորված շենք։ Այս հաստատությունը կոչվել է Աչքի հիվանդությունների հանրապետական դիսպանսեր, որը հետագայում՝ 1986 թվականին, վերանվանվել է Հանրապետական Ակնաբուժական Կենտրոն, իսկ 1998 թվականից ստացել է Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն անվանումը՝ ի պատիվ Հայաստանում ակնաբուժության հիմնադիրներից մեկի՝ պրոֆեսոր Սերգեյ Մալայանի։

Հարգելի գործընկերներ

Ես՝ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի տնօրեն Հովսեփ Միհրանի Միրոյանն եմ:
Հրավիրում եմ ձեզ մասնակցելու մեր Ակնաբուժական Կենտրոնի ստեղծման 45-ամյակին նվիրված գիտաժողովին։
Ակնաբուժական Կենտրոնը հիմնադրվել է 1978 թվականին և հանդիսանում է ՀՀ ԱՆ կողմից 1952թ․-ին ստեղծված Գլաուկոմատոզ Տրախոմատոզ Դիսպանսերի անմիջական իրավահաջորդը:
Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը վերապատրաստում է անցել արտերկրում։ Մեր կենտրոնի բժիշկներն ամեն տարի մասնակցում են գիտաժողովների, հանրապետական և միջազգային կոնգրեսների, հաճախ որպես զեկուցողներ։
Ներկայումս ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ամենամեծ մասնագիտացված ակնաբուժական հաստատությունն է:
Կենտրոնն ունի ութ մասնագիտացված բաժանմունք։ Մենք ապահովում ենք տեսողական օրգանի ամբողջական ակնաբուժական ախտորոշում: Ամեն տարի շուրջ 40 000 բուժառու ստանում է բարձրակարգ նեղ մասնագիտական բժշկական օգնություն, որոնցից մոտ 13 000 ստացիոնար պայմաններում։
Ս․Վ․ Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում գործում են բոլորովին նոր՝ 2023թ․-ին վերանորոգված 8 վիրասրահներ, հագեցած ժամանակակից ֆակոէմուլսիֆիկատորներով, վիտրեոտոմերով, մանրադիտակներով և բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով՝ աշխարհահռչակ արտադրողներից: Այստեղ տարեկան իրականացվում են շուրջ 9000 ստացիոնար և 1000 ամբուլատոր վիրահատություններ, որոնց թվում քիչ չեն արտերկրից ժամանած բուժառուները։
Ակնաբուժական Կենտրոնում իրականացվում է միկրովիրաբուժության և լազերային վիրահատությունների ողջ ծավալը՝ շլության շտկում, հակագլաուկոմատոզ վիրահատություններ՝ իմպլանտների և շունտերի կիրառմամբ, միկրոինվազիվ հակագլաուկոմատոզ վիրահատություններ, կատարակտայի վիրահատություններ՝ մոնոֆոկալ, մուլտիֆոկալ և տորիկ արհեստական ներակնային ոսպնյակների ներմուծմամբ, վիտրեոռետնինալ վիրահատություններ իրենց ողջ ծավալով, բոլոր տիպի կեռատոպլաստիկաներ, այդ թվում նաև կեռատոպրոթեզավորում, եղջրաթաղանթի օղակների իմպլանտացիա, կոպերի և ակնակապճի վիրահատություններ՝ բնածին և ձեռքբերովի:
Կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս կատարել նաև միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական աշխատանքներ։ Մեր Կենտրոնում աշխատող ակնաբույժներից շատերը բժշկական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ և պրոֆեսորներ են։ Կենտրոնը Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ամենամեծ ուսումնական և հետդիպլոմային բազան է։
Այս բոլոր տարիները եղել են բացահայտումների, հետազոտությունների, ձեռքբերումների և նվաճումների տարիներ: Մենք հպարտանալու և կիսվելու շատ բան ունենք մեր գործընկերների հետ: Այս տարի նշում ենք Կենտրոնի հոբելյանը և ցանկանում ենք կիսվել մեր ուրախությամբ։
Անկեղծորեն ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր գիտաժողովի հյուրերի և մասնակիցների շրջանում:

Լավագույն մաղթանքներով՝ Հովսեփ Միրոյան։

Միջոցառման նկարագրություն

2023 թվականի դեկտեմբերի 14-17-ը տեղի կունենա Ս.Վ. Մալայանի անվ Ակնաբուժական Կենտրոնի տարեդարձին նվիրված Միջազգային Ակնաբուժական Գիտաժողովը, որտեղ կներկայացվեն Կենտրոնի 45-ամյա աշխատանքից նյութեր և հատկապես վերջին հինգ տարիների նորամուծությունները, որոնցով մենք կարող ենք հպարտանալ։

Դուք կարող եք ակնկալել.

• Հրավիրված փորձագետներ և ճանաչված բանախոսներ Հայաստանի Հանրապետությունից և արտասահմանյան երկրներից, որոնց թվում կլինեն կլինիկական օրդինատորներ և բուժքույրեր
• Կլինիկայի, թանգարանի և գրադարանի, վերանորոգված բաժանմունքների և շինությունների բացման արարողություն
• Վիրահատության ուղիղ հեռարձակում
• Wet Lab ուսուցում
• Ցուցահանդես

Ներկայացված կլինեն Հայաստանում գործող բոլոր ակնաբուժական ասոցիացիաները։

Մանրամասներ

Ամսաթիվ՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-17
Location #1: Ophthalmological center named after S.V. Malayan (30, Fuchik str., Yerevan, Armenia)
Location #2: Yerevan State Medical University named after Mkh. Heratsi (2, Koryun str., Yerevan, Armenia)
Գիտաժողովի պաշտոնական լեզուներ՝ հայերեն և անգլերեն

Բաժիններ:

  • Ապակենման մարմին և ցանցաթաղանթ
  • Գլաուկոմա
  • Եղջերաթաղանթի և տեսողական օրգանի բորբոքային հիվանդություններ
  • Մանկական ակնաբուժություն
  • Տեսողական օրգանի վնասվածքներ
  • Աչքի պլաստիկա և նեյրո-ակնաբուժություն
  • Ռեֆրակցիա և ռեֆրակցիոն վիրաբուժություն
  • Օպտոմետրիա
  • Կլինիկական օրդինատորների զեկույցներ և կլինիկական պաստառների ներկայացում
  • Բուժքույրական գործ
  • Կենդանի վիրաբուժություն
  • WetLab
  • Ցուցահանդես

Գրանցում

Մասնակցության ձև :

Հովանավորներ

Platinum sponsor


Gold sponsors


Silver sponsors